Статья 81
Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկանОсновные права и свободы и международная правовая практика
1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
1. При толковании закрепленных в Конституции положений об основных правах и свободах учитывается практика органов, действующих на основании ратифицированных Республикой Армения международных договоров о правах человека.
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
2. Ограничения основных прав и свобод не могут превышать ограничения, установленные международными договорами Республики Армения.