Статья 176
ԴատախազությունըПрокуратура
1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
1. Прокуратура является единой системой, которой руководит Генеральный прокурор.
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ 1) հարուցում է քրեական հետապնդում. 2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ. 3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը. 4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները. 5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
2. Прокуратура в установленных законом случаях и порядке: 1) возбуждает уголовное преследование; 2) осуществляет надзор за законностью досудебного уголовного производства; 3) поддерживает обвинение в суде; 4) опротестовывает решения, приговоры и постановления судов; 5) осуществляет надзор за законностью применения наказаний и иных мер принуждения.
3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
3. Прокуратура в установленных законом исключительных случаях и порядке предъявляет в суд иск о защите государственных интересов.
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
4. Прокуратура действует в пределах закрепленных за ней Конституцией полномочий — на основании закона.
5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
5. Порядок формирования и деятельности прокуратуры устанавливается законом.