Статья 169
Սահմանադրական դատարան դիմելըОбращение в Конституционный Суд
1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝ 1) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դեպքերում, Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ. 2) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում. 3) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով. 4) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում. 5) Կառավարությունը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում. 6) Բարձրագույն դատական խորհուրդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում. 7) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1- ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում. 8) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը. 9) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում. 10) Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով. 11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով. 12) Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով. 13) Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր` Սահմանադրության 168- րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում:
1. В Конституционный Суд могут обращаться: 1) Национальное Собрание — в случаях, установленных пунктом 12 статьи 168 Конституции, в случае, установленном пунктом 7 статьи 168 Конституции, — по постановлению, принятому большинством голосов от общего числа депутатов, а в случае, установленном пунктом 10 статьи 168 Конституции, — по постановлению, принятому как минимум тремя пятыми голосов от общего числа депутатов; 2) как минимум одна пятая от общего числа депутатов — в случаях, установленных пунктами 1, 4 и 6 статьи 168 Конституции; 3) фракция Национального Собрания — по спорам, связанным с решениями, принятыми по результатам референдума и выборов Президента Республики; 4) Президент Республики — в случаях, установленных частью 1 статьи 129, частью 2 статьи 139, статьей 150, а также пунктами 1 и 4 статьи 168 Конституции; 5) Правительство — в случаях, установленных пунктами 1, 4, 8 и 12 статьи 168 Конституции; 6) Высший судебный совет — в случаях, установленных пунктом 4 статьи 168 Конституции; 7) органы местного самоуправления — по вопросу соответствия Конституции перечисленных в пункте 1 статьи 168 Конституции нормативных правовых актов, нарушающих их конституционные права, а также в случаях, установленных пунктом 4 статьи 168 Конституции; 8) каждый — по конкретному делу, когда имеется окончательный акт суда, исчерпаны все средства судебной защиты и оспаривается конституционность примененного в его отношении этим актом положения нормативного правового акта, что привело к нарушению его основных прав и свобод, закрепленных в Главе 2 Конституции, с учетом также толкования, данного соответствующему положению в правоприменительной практике; 9) Генеральный прокурор — по вопросам конституционности положений нормативных правовых актов, касающихся конкретного производства, осуществляемого прокуратурой, а также в случае, установленном пунктом 11 статьи 168 Конституции; 10) Защитник прав человека — по вопросам соответствия перечисленных в пункте 1 статьи 168 Конституции нормативных правовых актов положениям Главы 2 Конституции; 11) партии или альянсы партий, участвовавшие в выборах в Национальное Собрание, — по спорам, связанным с решениями, принятыми по результатам выборов в Национальное Собрание; 12) кандидаты в Президенты Республики — по спорам, связанным с решениями, принятыми по результатам выборов Президента Республики; 13) не менее трех судей Конституционного Суда — в случае, установленном пунктом 9 статьи 168 Конституции.
2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:
2. В случаях, установленных пунктом 2 статьи 168 Конституции, в Конституционный Суд обращается Национальное Собрание — по вопросам, относящимся к изменению Конституции, членству в надгосударственных международных организациях или изменению территории. По вопросу проекта закона, выносимого на референдум в порядке гражданской инициативы, в Конституционный Суд обращается уполномоченный представитель гражданской инициативы.
3. Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը:
3. В случае, установленном пунктом 3 статьи 168 Конституции, в Конституционный Суд обращается Правительство.
4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
4. Суды по конкретному делу, находящемуся в их производстве, обращаются в Конституционный Суд по вопросу конституционности подлежащего применению нормативного правового акта, если имеют обоснованные сомнения относительно его конституционности и считают, что разрешение данного дела возможно только посредством применения этого нормативного правового акта.
5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը:
5. В случае, установленном пунктом 6 статьи 168 Конституции, в Конституционный Суд обращается Совет Национального Собрания.
6. Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
6. Подробности порядка обращения в Конституционный Суд устанавливаются Законом о Конституционном Суде.
7. Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։
7. Конституционный Суд рассматривает дело только при наличии соответствующего обращения.