🇦🇲 Конституция Армении

👆 Нажмите на фразу — подсветится её перевод (и наоборот).

Статья 87

Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումըРеализация основных целей политики государства

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները:

1. Государственные органы и органы местного самоуправления в пределах своих правомочий и возможностей обязаны реализовывать цели, установленные статьей 86 Конституции.

2. Կառավարությունը Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ:

2. Правительство в рамках доклада, предусмотренного статьей 156 Конституции, представляет информацию о реализации целей, установленных статьей 86 Конституции.