Статья 132
Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառումПолномочия Президента Республики в области внешней политики
1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` 1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր. 2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին. 3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:
1. Президент Республики в установленных законом случаях и порядке: 1) по предложению Правительства заключает международные договоры; 2) по предложению Премьер-министра назначает и отзывает дипломатических представителей в иностранных государствах и международных организациях; 3) принимает верительные и отзывные грамоты дипломатических представителей иностранных государств и международных организаций.
2. Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
2. Президент Республики по предложению Правительства в установленных законом случаях и порядке утверждает, приостанавливает или денонсирует международные договоры, не требующие ратификации.
3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:
3. Президент Республики по предложению Премьер-министра в установленных законом случаях и порядке присваивает высшие дипломатические ранги.